«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:
«Գիտելիք և իրավունք» դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա ձեզ ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ կարծրատիպերի, նախապաշարմունքների, խտրականության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին, քննարկել դրանք այլ հետաքրքրված և ակտիվ երիտասարդների հետ, այլ նաև ձեռք բերել նոր ծանոթություններ, համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաև ստեղծել սեփական քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու հարթակ:
«Գիտելիք և իրավունք» դասընթացը շարունակական բնույթ է կրում: 2011 թվականին «Գիտելիք և իրավունք» դասընթացն անցկացվել է Երևան, Արթիկ, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Ստեփանակերտ քաղաքներում, որոնց մասնակցել են ավելի քան 230 երիտասարդներ: Այդ դասընթացների ընթացքում ակտիվություն ցուցաբերած 20 քաղաքացիական հասարակության ակտիվիստ երիտասարդների էլ հնարավորություն ընձեռվեց 2011թ-ի հոկտեմբերին մասնակցելու «GATE-գենդեր, ակտիվություն, հանդուրժողականություն և հավասարություն» երիտասարդական ճամբարին, որի արդյունքում էլ ստեղծվեցին նոր երիտասարդական նախաձեռնություններ:
Ուշադրություն
Հերթական դասընթացը տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ին և 17-ին: Մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 12-ը:
Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` «GATE-գենդեր, ակտիվություն, հանդուրժողականություն և հավասարություն» ամառային ճամբարին:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ուղարկել
- էլ. փոստով՝ training@pinkarmenia.org կամ
- գրասենյակ՝ Նալբանդյան 41/1, բն. 1ա, Երևան 0001
Դիմում-հայտը բեռնել այստեղ:
Հարցերի դեպքում զանգահարել 010 561396 կամ գրել training@pinkarmenia.org: Կոնտակտային անձիք՝ Նվարդ և Լուսինե:
Հասնել զրոյի
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնում է հետևյալ միջոցառումները.
- 13.15 – Երթ համալսարանների շրջանում` կրելով պաստառներ և հատուկ շապիկներ: Սկիզբը Տերյան 74-ից:
- 14:00 – ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագովներ2011 մրցանակաբաշխության կազմակերպում: Այս միջոցառման համար նախատեսված են 6 անվանակարգեր.
1. տեղական հասարակական կազմակերպություն/
2. միջազգային կազմակերպություն/
3. պետական կառույց/ներկայացուցիչ,
4. հանրային գործիչ,
5. մշակութային գործիչ,
6. ԶԼՄ/լրագրող:
- 18:00 – Հանրային միջոցառում Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ տեղադրված կլինի մեծ սեղան, պրոեկցիոն լապտեր և էկրան:
Սեղանի վրա տեղադրված կլինեն բազում նվերներ, սակայն որպեսզի անցորդները ստանան դրանք, նրանք պետք է պատասխանեն նվերին փակցված հարցին: Նրանք կարող են պատասխանել միանգամից, եթե գիտեն, կամ կարող են պատասխանը փնտրել տեղեկատվական նյութերի մեջ, որոնք տեղադրված կլինեն սեղանի վրա:
Պրոեկցիոն լապտերի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն խաղալու մեկ այլ խաղ, որը նման է խաղարկային սարքի: Կրկին մասնակիցները ընտրում են հարց պարունակող թերթ, նրանք հնարավորություն ունեն գտնելու պատասխանը տեղեկատվական նյութերից և տրամադրելով վերջնական պատասխանը: Ճիշտ պատասխանի դեպքում խաղարկային սարքը կկանգնի 3 ԶՐՈՆԵՐԻ վրա և մասնակիցները կստանան նվեր:
Մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում
Աշխատանքային հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների համար
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում աշխատանքային հանդիպմանը: Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:
Աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը նոյեմբերի 26-27-ին:
Հաշվի առնելով այն փաստը, որ երկրագնդի ռեսուրսները դժվարությամբ են բավարարում 7 միլիարդին, մեր շնորհատուները ևս սահմանափակում են մեր ռեսուրսները: Տրամաբանական է, որ մենք էլ, մեր հերթին, ստիպված ենք սահմանափակել մասնակիցների թվաքանակը: Այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ ներկայցնել մասնակցության հայտը մինչև նոյեմբերի 23-ի աշխատանքային օրվա վերջը: Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել հետևելով նշված հղմանը. https://docs.google.com/spreadsheet/viewform?=dFh0U3JzbG40ZmFYOE9weEt5Nk8wSEE6MQ
Աշխատանքային հանդիպման թեմաները և ժամանակացույցը բեռնել այստեղ:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք դիմել 055 կամ 091 կամ 094 425582 հեռախոսահամարներով:

