Փետրվարի 1-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով նախնական դատական նիստը։

2017թ․ մայիսի 27-ին «Նուշիկյան ասոցիացիա» գործակալությունը՝ Երևանի քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժել էր Փինք Արմենիայի հետ կնքած պայմանագրի հիման վրա ԼԳԲՏ մարդկանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող սոցիալական գովազդները։

Նիստին քննարկվեց հայցվորի պահանջը, այն է՝ քաղաքապետարանի գործողությունները հայցվորի արտահայտման ազատության և խտրականությունից զերծ մնալու իրավունքներին միջամտող, ոչ իրավաչափ ճանաչելը։

Դատը վարող դատավոր Ռաֆիկ Խանդանյանը Փինք Արմենիայից պահանջեց հիմնավորում ներկայացնել առ այն, որ քաղաքապետարանը խախտել է Փինքի իրավունքները և ոչ թե «Նուշիկյան ասոցիացիա»-ի։

Քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջվեց դատարանին ներկայացնել ապացույցներ այն մասին, որ վերջինի գործողությունները խտրական չեն, չեն խախտել հայցվորի արտահայտման ազատության իրավունքը և եղել են իրավաչափ։

Քաղաքապետարանի դիրքորոշումն այն է, որ գովազդներն անբերեխիղճ էին ու ապօրինի, քանի որ դրանց տեղադրման համար իրենցից թույլտվություն չեին խնդրել։

Նիստը հետաձգվեց մինչև մարտի 21-ը, ժամը 14։00։