Սեռական առողջություն

Սեռավարակներ
Սեռավարակների փոխանցման ուղիները և ախտանշանները
Սեռավարակներից առաջացող բարդությունները
Սեռավարակների կանխարգելում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Աջակիցներ


Գործընկերներ և այլ հղումներ





ՄԻԱՎ/ՁԻԱՀ

ՄԻԱՎ
(Մարդու Իմունային
Անբավարարության Վիրուս)

ՄԻԱՎ-ը փոխանցվում է օրգանիզմի հետևյալ հեղուկների միջոցով
արյուն
հեշտոցային արտազատուկ
սերմնահեղուկ
մայրական կաթ
   
ՁԻԱՀ
(Ձեռքբերովի Իմունային
Անբավարարության Համախտանիշ)
ՁԻԱՀ-ը զարգանում է, երբ ՄԻԱՎ-ը խաթարում է օրգանիզմի պաշտպանական համակարգը:
ՁԻԱՀ-ը հիվանդության վերջին շրջանն է, երբ հիվանդի օրգանիզմը շատ է թուլանում, առաջանում է ծանր տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ ուռուցքային և վարակիչ հիվանդությունները, որոնք ի վերջո բերում են մահվան:
   
ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել
Չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ (հեշտոցային, հետանցքային, բերանային)
Ներարկիչ կամ ասեղ փոխանակելիս,
չախտահանված գործիք օգտագործելիս
Վարակված մորից երեխային` հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրելու ընթացքում
Վարակված արյան կամ նրա բաղադրամասերի փոխներարկումից
   
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում
Համբուրվելու, գրկախառնվելու կամ բարևելու միջոցով
Օդի միջոցով. հազալիս կամ փռշտալիս
Սննդամթերք կամ կենցաղային իրեր համատեղ օգտագործելիս
Միևնույն զուգարանից, բաղնիքից, լողավազանից կամ սաունայից օգտվելիս
Միջատների միջոցով, կենդանիներից
   
Ինչպես պաշտպանվել ՄԻԱՎ վարակը ձեռք բերելուց
   
Վերցված` «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ-ի դասընթացների նյութերից

Պարզիր ճշմարտությունը եվ դու ազատ կլինես:
Ֆրեյդ