«Սեռականություն և սեռական առողջություն» դասընթաց

“Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվելու «Սեռականություն և սեռական առողջություն» երկօրյա դասընթացը, որի նպատակն է երիտասարդներին կրթել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են սեռականությունը, սեռական կողմնորոշումը, սեռական վարքագիծը, գենդերային դերերն ու գենդերային ինքնությունը, սեռական առողջությունը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելումը:

Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում:

 

Ուշադրություն

Դասընթացը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ին և 11-ին, ժամը` 15:00-18:00: Մասնակցության համար անհրաժեշտ է բեռնել դիմում-հայտը, լրացնել այն և
ուղարկել

  • էլ. փոստով՝ training@pinkarmenia.org կամ
  • գրասենյակ՝ Նալբանդյան 41/1, բն. 1ա, Երևան 0001

Հարցերի դեպքում զանգահարել (010) 561396, (060) 377277 կամ գրել training@pinkarmenia.org: Կոնտակտային անձիք՝ Լուսինե, Կոլյա:

Մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի  8-ը: