forum20162016թ. Հուլիսի 22-24-ը Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ծիածան» ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ամենամյա ֆորումը:

Ֆորումի բացմանը հատվածներ ցուցադրվեցին Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մասին պատմող «Լսիր ինձ: Չպատմված պատմություններ` ատելությունից անդին» ֆիլմից, որը էրկրաններին կբարձրանա 2016թ. սեպտեմբերի:

Բացման ժամանակ մասնակիցներին տրվեց նախորդ ֆորումի պատմության հիման վրա ստեղծված ծաղրաշարը:

Ֆորումի ժամանակ քննարկվել են ԼԳԲՏ համայնքին և շարժմանը առնչվող հարցեր, հետագա գործունեության ծրագրեր:

Քննարկումների ժամանակ մասնակիցներից շատերը նշեցին արտերկրում ապրող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և համախոհներին Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը ներգրավելու կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցել են 50 հոգի` ԼԳԲՏ համայնքից և նրանց համախոհներից: