Հոկտեմբերի 11-ին և 12-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ Հայաստանի ԼԳԲՏ մարդանց մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունները:

Ռեժիսոր Գագիկ Ղազարէի նկարահանած ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչ պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների, հոմոֆոբիայի` իրենց ատողների մասին: 

Ցուցադրությունից հետո ֆիլմի հերոսներին շնորհվեց խրախուսական նվերներ` ֆիլմի մեջ նկարահանվելու համարձակության համար:

Ֆիլմի մասին ավելի մանրամասն` այստեղ:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի