ԼԳԲՏԻ համայնքի տոնավաճառ


Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Իհարկե, եթե դու ունես քեզ սիրող և ընդունող ընտանիք: Ցավոք, հաճախ ԼԳԲՏԻ մարդկանց համար հրաշքները չեն իրականանում, իսկ նրանցից ոմանք հայտնվում են դրսում` առանց տանիքի:

ԼԳԲՏԻ անձանց «Համայնքը համայնքի համար» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր «Big Big Bazaar» տոնավաճառ: Ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հարյուրավոր գրքեր և այլ իրեր էիր ներկայացված միջոցառմանը: Նշանավոր արվեստագետները և գրողները նույնպես նվիրաբերել էին իրենց գրքերն ու աշխատանքները:

Գոյացած ամբողջ հասույթը կուղղվի ԼԳԲՏԻ մարդկանց ապաստարանի և օրակացի խնդիրների լուծմանը: Միջոցառման իրականացմանն աջակցություն ցուցաբերեցին օրակացի տրամադրման ամբողջ գործընթացը կարգավորող և Փինք Արմենիայի աջակցությամբ գործող Ապաստարանի տրամադրման աշխատանքային խումբը: Միջոցառումն ուեկցվում էր երիտասարդ կատարողների կենդանի երաժշտությամբ:

Միջոցառման ժամանակ «Համայնքը համայնքի համար» նախաձեռնությունը հավաքեց մոտ 250.000 ՀՀ դրամ: