«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հայաստանում ԼԳԲՏ անձանց հետ հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական աշխատանքի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է «ԼԳԲՏ անձանց հետ մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները. հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների համար» 3-օրյա դասընթացը: Դասընթացի նպատակն է հոգեկան առողջության և առնչվող ոլորտների (սեքսոլոգ, հոգեբույժ, սոցիալական աշխատող, հոգեբան) և այլ հետաքրքրված մասնագետներին միավորել մի հարթակում.

– տրամադրելու փաստերի վրա հիմված տեղեկատվություն սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության ու հարակից հարցերի մասին,
– քննարկելու հոգեկան առողջության ու առնչվող ոլորտներում սեռական կողմնորոշմանն և գենդերային ինքնությանը հարող մասնագիտական հարցերը, միջամտության հնարավորությունները ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հետ աշխատանքում,
– քննարկել մասնագիտական մոտեցման տարբերություններն ու նմանությունները և էթիկական նորմերը:

Դասընթացն ուղեկցվելու է մասնագիտական քննարկումներով, դեպքերի վերլուծությամբ, խմբային աշխատանքներով և ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքային փորձ ունեցած և չունացած մասնագետների փորձի փոխանակմամբ:

Դասընթացը վարելու են, սոցիալական աշխատող Լուսինե Քարամյանը, բժիշկ սեքսոպաթոլոգներ Վահե Ասրյանը և Անդրանիկ Ղարիբյանը, հոգեբան Լիլիթ Ավետիսյանը:

Դասընթացը տեղի կունենա Դիլիջան քաղաքում 2017թ.-ի փետրվարի 24-26-ը (մեկնումը` փետրվարի 24-ի երեկոյան, վերադարձը` փետրվարի 26-ի երեկոյան):

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտը: Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 18-ը (ներառյալ):

Դասընթացն անվճար է, ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցում մնալու ծախսերը: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 կամ գրել lilit.avetisyan@pinkarmenia.org էլ. հասցեին (կոնտակտային անձ` Լիլիթ):