Ինքնուսը մեկնարկեց


Ապրիլի 5-ին Երևանում տեղի ունեցավ «Ինքնուս» առցանց դասընթացների կայքի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց կայքի բովանդակությունն ու աշխատելաձևը:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման, ով ասաց բացման խոսքը: Դեսպանը, կարևորելով ԼԳԲՏ անձանցվերաբերյալ կրթական ծրագրերը, պատմեց Ձեռք ձեռքի արշավի մասին, որը վերջերս է սկսել, այն բանից հետո, երբ Նիդերլանդներում երիտասարդները հարձակվել եննույնասեռական ամուսինների վրա ու ծեծել:

Կայքի շնորհանդեսին ներկա էին քաղաքացիական հասարակության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինքնուս կայքում հնարավոր է առցանց մասնակցել մարդու իրավունքների, սեռականության, սեռական առողջության, ԼԳԲՏԻ մարդկանց մասնագիտական աջակցության, ԼԳԲՏԻ հարցերի լուսաբանման վերաբերյալ դասընթացներին:

Ինքնուսի լրագրող, հոգեբան, իրավաբան, բուժ աշխատող դասընթացավարները իրենց մասնագիտության շրջանակներում տարիներ շարունակ զբաղվում են ԼԳԲՏԻ հարցերով:

Ինքնուս այցելելու համար սեղմեք այստեղ: