Կույր գեյերը պատմում են` ինչպես իմացան, որ գեյ են


«Կույր գեյեր, ինչպե՞ս եք իմացել, որ գեյ եք»,- այս հարցը տրվել է Ռեդիթ սոցիալական ցանցում, որին արձագանքել են մի շարք կույր գեյեր, ինչպես նաև նրանք, ովքեր ճանաչում են կույր նույնասեռականների:

Queerty կայքի հավաքագրած մի քանի պատասխանները:

«Ծնվածս օրվանից կույր եմ: Ու գեյ եմ»,- գրել է  hank_scorpio_123-ը և փորձում բացատրել, թե ինչ է նշանակում լինել կույր գեյ, – «Գիտե՞ք ոնց է, երբ տեսնում եք ինչ-որ մեկին ու նա գրավում է ձեզ, այդ գրավչության պես է, բայց ես տեսնել չեմ կարող»:

Ռեդիթի մեկ այլ օգտատեր` RedzandBluez-ը, բացատրում է. «11, 12 տարեկանում տղաների ու աղջիկների տարբերությունը չէի հասկանում: Ինձ համար նրանք նույնն էին, բացառությամբ, որ տղամարդիկ ինձ գրգռում էին, կանայք` ոչ»: Նրա ասելով` ինքը մարմնի մասերի մասին չգիտեր (կրծքեր, հեշտոց, առնանդամ, և այլն). «Այդուհանդերձ, ինձ գրավում էին իմ սեռի մարդիկ: Իմ յուրօրինակ իրավիճակից ելնելով` կարող եմ ասել, որ գեյ լինելը ընտրություն չէ»:

Տեսողականի փոխարեն, նա մարդուն համակրում է այլ զգայարաններով. «Երբ հանդիպում եմ ինչ-որ մեկին, ինձ հետաքրքրում է նրա ձայն, նրա բույրը, նրա բարությունը և ինձ օգնելու պատրաստակամությունը, երբ կարիքի մեջ լինեմ»,- գրում է օգտատերը:

Commanderzilyana օգտատերը նույնպես ձայնով է համակրում մարդկանց: Հարցին պատասխանելիս, նա գրում է, որ իր սեռական կողմնորոշման մասին իմացել է այնպես, ինչպես ոչ կույրերն են իմանում. «Տղամարդկանց ձայները գրավիչ են ինձ համար: Թեպետ ես նրանց չեմ «տեսնում» ֆիզիկապես, սակայն մտովի կարող եմ պատկերել, թե ինչ տեսք ունեն»:

Նա գրում է, որ ինքը կույր չէր մինչև 14 տարեկան, իսկ հասկացել է, որ գեյ է, երբ 18 էր: Ու վերջում փակագծերի մեջ ավելացված է` իմ զուգընկերը կույր է, նա ինձ թելադրեց, ես` գրեցի:

Մեկ ուրիշ օգտատեր` rkingett-ը, կրկին ձայնի գրավչության մասին է խոսում. «Շատ բան չեմ կարող ասել։ Ուղղակի տղամարդու ձայն լսելուց մոտս էրեկցիա է լինում: Չգիտեմ, թե ուրիշ ինչ ձև բացատրեմ: Ուղղակի կանայք ինձ երբեք չեն գրավել»:

«Ես գիտեմ, որ մշակութային երևույթ կա, որ սեքսի ժամանակ մարդիկ (տղամարդ և կին, նույնասռականն ու հետերոսեքսուալը) սիրում են համբուրվելիս աչքերը փակել ու իջեցնել լուսավորությունը (կամ նույնիսկ անջատել) »,- գրում է  easwaran-ը,-«Մեզ թվում է, բոլորիս մոտ տեսողականն է ուժեղ, բայց երբ գործը հասնում է դրան, ուրիշ բաներ կան, որ հաճախ չենք էլ մտածում դրա մասին»:            

Մի օգտատեր էլ ներկայացել է որպես պանսեքսուալ (անձ, որը կարող է գրավչություն ունենալ ցանկացած սեռի և գենդերային ինքնություն ունեցող անհատի նկատմամբ) ու պատասխանելով հարցին՝ գրում է. «Անկեղծ ասած, ոչ կույրերի ու կույրերի մոտ տարբերությունը մեծ չէ, թե ինչպես են իմանում, որ գեյ են: Երբ երկրորդ կամ երրորդ դասարանում ուզում են ինչ-որ մեկին համբուրել, արդեն գիտեն՝ աղջկա, թե տղայի են ուզում համբուրել»:          

Նկարը՝ Նրա հայացքը (The Way He Looks) ֆիլմից