Այս տարվա հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթն ավարտեցինք ԼԳԲՏ շքեղ խնջույքով, որի ժամանակ համայնքի անդամները և համախոհները խմեցին, պարեցին, ուրախացան, իսկ ոմանք դրագ ներկայացում արեցին։

Միջոցառման ժամանակ Փինք Արմենիայի չորս կամավոր ԼԳԲՏ համայնքային կյանքում իրենց ներդրման համար պարգևատրվեցին կախազարդերով և Արմեն Հայաստանցու Մայրենիք դրոշ գրքով։ Արմեն Հայաստանցին ևս պարգևատրվեց՝ ԼԳԲՏ մարդկանց մասին վեպի համար։

Հիմա հիշենք, թե ինչ եղավ շաբաթվա ընթացքում։

Բացումը

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա բացումը տեղի ունեցավ մայիսի 15-ին, Երևանում։ Միջոցառմանը խոսվեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի մասին, ցուցադրվեցին սոցիալական գովազդներ։

Ներկա էին ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետեր Միկիսկան, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանիսայի և Լեհաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների աշխատակիցներ և ԼԳԲՏ համայնքի անդամներ ու համախոհներ։

 

Սոցիալական գովազդներ

Շաբաթվա ընթացքում հրապարակվեցին ԼԳԲՏ անձանց վերաբերյալ սոցիալական գովազդներ, որոնք կարող եք դիտել ստորև։

 

 

 

Դեմ եմ հոմոֆոբիային վիդեո արշավ

Հելսինկյան ասոցիացիան նկարահանեց և հրապարակեց կարճ հարցազրույցներ, որտեղ մարդիկ խոսում էին հոմոֆոբիայի դեմ՝ բացատրելով իրենց դիրքորոշումը։ Ստորև կարող եք դիտել այդ տեսանյութերը։

 

 

Կարդա ինձ նամակներ

Մենք խնդրել էինք ԼԳԲՏ անձանց անձնական նամակներ գրել՝ պատմելով որևէ դրվագ իրենց մասին՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ։ Բացի ԼԳԲՏ մարդկանցից նամակ էր ուղարկել նաև Ասեքսուալ (անսեռական) անձ, որը, թերևս, առաջին հայաստանցի ասեքսուալ անձն էր, ով հրապարակայնորեն ազնվացավ։

                  

Քւիր մենախոսություններ ներկայացում     

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի պայքարի դեմ միջազգային օրը՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ Քվիր մենախոսություններ ներկայացումը ԼԲ կանանց և տրանս ու քվիր անձինք իրենց կենսափորձից էին խոսում։ Ներկայացումը կազմակերպել էր Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն։

 

 

Մենք կապված ենք ստիկերներ

Մենք կապված ենք, սա էր այս տարվա արշավի կարգախոսը, որի հիման վրա ստիկերներ էին պատրաստվել ու փակցվել քաղաքով մեկ։

 

 

Նամակներ՝ պետական կառույցներին

ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին իրազեկելու համար Փինք Արմենիան նամակներ ուղարկեց ՀՀ նխագահին, վարչապետին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, ոստիկանությանը և դատախազությանը։

ՀՀ Նախագահ

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

 

Երևանում ծածանվեց ԼԳԲՏ դրոշը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը պեական դրոշի փոխարեն բարձրացրեց ԼԳԲՏ անձանց ծիածան դրոշը։ Դա տեղի ունեցավ մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։

նկ․՝ դեսպանատան Ֆեյսբուքի էջից