Ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն․ ԼԳԲՏ թեմայով պաստառներ Երևանում.


Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում առկա են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։

Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրակախառնության նկար է, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»:

Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ է ու գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»:

Եվ երրորդում պատկերված են երեք ձեռքեր, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

Պաստառները ստեղծվել են այս տարի մայիսին հրապարակված սոցիալական տեսահոլովակների հիման վրա, որոնք կարող եք դիտել ստորև: Հետագայում այլ պաստառներ էլ կլինեն:

Սոցիալական տեսահոլովակները և պաստառները պատրաստել են «Action Studio»-ն և «Deem Communication»-ը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում: 


Տեսահոլովակների և պաստառների բովանդակությունները կարող են չհամընկնել ԵՄ կարծիքի հետ։