Ներկայացվեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի զեկույցը


Հունիսի 29-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2016» զեկույցի ներկայացումը և քննարկումը։ Հանդիպման բանախոսներն էին Փինք Արմենիայի իրավաբան Լուսինե Ղազարյանը, ծրագրի համակարգող Լիլիթ Ավետիսյանը և զեկույցի հեղինակ Հովհաննես Իշխանյանը։

Միջոցառմանը ներկայացվեց 2016թ․ընթացքում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց մարդու իրավունքների խախտման դեպքերը, նշվեց ոլորտները, որտեղ ոտնահարվում են ԼԳԲՏ մարդկանց իրավունքները և դրանց բնույթը, խոսվեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության հարցում օրենսդրական բացերի մասին, ինչպես նաև, թե ինչ դրական տեղաշարժեր են եղել ԼԳԲՏ հարցերում 2016թ-ին:

Խոսվեց նաև տեղի ունեցած իրավախախտումների հիման վրա պետական մարմիններին ուղղված առաջարկություններից, որոնք տեղ են գտել զեկույցում:

Ամբողջական զեկույցն արդեն հասանելի է և հնարավոր է բեռնել այստեղից: