Փինքի Մամիկոնը արժանացել է Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակին


Խտրականության դեմ «Equal Rights Trust» բրիտանական կազմակերպության Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակին այս տարի արժանացել է Փինք Արմենիայի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը։

Մրցանակի հաղորդագրության մեջ ասվում է․

«Թեև առկա են բազմաթիվ դժվարություններ, սակայն պարոն Հովսեփյանը համառորեն պայքարում է Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության դեմ։ Դրա հետ հանդերձ նա աշխատում է, որպեսզի խտրականության դեմ ընդհանուր մոտեցում հաստատվի՝ պայքարելով նաև կանանց նկատմամբ բռնության դեմ ու համագործակցելով Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի հետ՝ Հայաստանում խտրականության դեմ համապարփակ օրենք ընդունելու համար»։

Այս մրցանակով ERT-ն հույս ունի քաջարելելու Մամիկոն Հովսեփյանի նման անհատներին, որոնք պայքարում են խտրականության բոլոր տեսակների դեմ, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։

«Ես շատ զգացված եմ, որ Փինք Արմենիայի իմ աշխատանքը գնահատվել է»,- ասում է  Հովսեփյանը՝ մրցանակը ստանալու կապացկությամբ,- «Սա մեզ ավելի ուժեղ ու հպարտ է դարձնում, և կիսում ենք այն մեր համայնքի, համախոհների ու աջակիցների հետ։ Իմ ակտիվիստական պայքարում այն ինձ քաջալերում է, որ  շարունակեմ հզորացնել այլոց, որպեսզի նրանք էլ ճակատային գծում պայքարեն ու աշխարհն ավելի լավ տեղ դարձնեն բոլորի համար»։

Բոբ Հեփլի անվան մրցանակը շնորհվում է 2015թ․-ից։

Մամիկոն Հովսեփյանին մրցանակը կհանձնվի 2017թ․ հոկտեմբերին, Լոնդոնում։

 

Լուս․՝ Դավիթ Գասպարյանի