Հուլիսի 14-16-ը Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա «Ծիածան» ԼԳԲՏ 3-րդ ֆորումը։

Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և աջակիցները քննարկեցին Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախերի հարցերը և դրանց դիմադրելու ձևերը, ԼԳԲՏ անձանց խնդիրները մարզերում, ԼԳԲՏ անձանց ընտանիքների հետ կապված խնդիրները, և այլ իրավական և սոցիալական պաշտպանվածության հարցեր։

ԼԳԲՏ անձանց խնդիրներով զաբղվող կազմակերպությունները ներկայացրեցին իրենց հաշվետվությունները, ինչպես նաև քննարկվեց ՀԿ-ների և ԼԳԲՏ համայնքի միջև փոխհարաբերությունը։

Այս տարվա ֆորումին ներկա էին 59 հոգի։