Տեղի ունեցավ «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպումը


Հուլիսի 28-30-ը անցկացվել է ԼԳԲՏ թեմաների վերաբերյալ «Շրջահայաց լուսաբանում» լրագրողների հետ աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ժամանակ անցկացվեց սեռականության դասընթաց, ներկայացվեց ԼԳԲՏ անձանց մասին տարածված միֆերը, Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակը, ՀՀ օրենսդրություն և միջազգային իրավական նորմերը։

Քննարկվեց ԼԳԲՏ անձանց վերաբերյալ լրագրողական նյութեր պատրաստելիս առկա խնդիրները, ատելության կոչերով հանդես եկող լրատվամիջոցների բացասական ազդեցությունը Հայաստանի բնակչության վրա, ինչպես նաև նշված նյութերին անդրադառնալիս լրագրողական էթիկան և ճիշտ տերմինաբանությունը։

Հանդիպմանը մասնակցել են 13 լրագրող՝ առցանց, տպագիր, ռադիո և հեռուստատեսային լրատվականներից, որոնք նաև հնարավորություն ունեցան դիտելու հայ ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր  ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը։