«Ներուժ զարթոնքի» ՀԿ-ն փնտրում է մասնագետ՝ բյուջետային ադվոկացիայի դասընթաց
անցկացնելու համար։ Սույն դասընթացն անց է կացվելու «Առողջությունը կարելի է գնել, եթե
կա հատկացված բյուջե» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Մասնագետի պարտականությունները

1. Կազմել բյուջետային ադվոկացիայի դասընթացի մոդուլ։
2. Կազմել դասընթացի արդյունավետության գնահատման մեթոդաբանություն և մշակել
գնահատման գործիքները։
3. Իրականացնել/վարել բյուջետային ադվոկացիայի դասընթացը ծրագրի թիրախ
հանդիսացող խմբերի շրջանում։
4. Գնահատել դասընթացի արդյունավետությունը, և պատրաստել և ներկայացնել
դասընթացի մասին զեկույց՝ ամփոփագիր։

Մասնագետը պետք է՝

1) Ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ադվոկացիայի, բյուջետավորման,
մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման
ոլորտում։
2) Ունենա ադվոկացիայի և/կամ բյուջետավորման, մասնավորապես գենդերային զգայուն և
մարդու իրավունքներին ուղղված բյուջետավորման մասին դասընթացներ անցկացնելու
փորձ։
3) Գերազանց տիրապետի հայերեն և ռուսերեն լեզուներին։

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված մասնագետները պետք է ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝
1. Համառոտ ինքնակենսագրական (CV)
2. Մոտիվիացիայի նամակ

Դիմումները ուղարկեք robert.karapetyan@pinkarmenia.org էլ․ հասցեին։ Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի կողմից՝
Ռոբերտ Կարր ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։ Եվրասիական տարածաշրջանային
կոնսորցիումը միավորում է երեք տարածաշրջանային ցանցեր՝ Վնասի նվազեցման
եվրասիական ցանցը, որը ներկայացնում է թմրանյութ օգտագործող անձանց կարիքները,
Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիան, որը ներկայացնում է ՏՍՏ և տրանս*
անձանց կարիքները, և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող
անձանց ցանցը, որն էլ ներկայացնում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց կարիքները։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է ազգային կոնսորցիումի կողմից, որն իր մեջ
ներառում է հետևյալ հասարակական կազմակերպություններին՝ «Իրական աշխարհ,
իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) և
«Ներուժ զարթոնքի»։

Սույն ծրագրի շրջանակներում 2017թ-ի հուլիսից-հոկտեմբեր ամիսների ընթացքում
կազմակերպվում են դասընթացներ հիմնական թիրախ խմբերի համար՝ նպատակ ունենալով
բարձրացնել ծրագրի թիրախ հանդիսացող հանրույթների (թմրանյութ օգտագործող անձինք,
տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ և տրանս* անձինք,
ՄԻԱՎ-ով ապրող անձինք) ներկայացուցիչների գիտելիքն ու կարողությունները։