Սեպտեմբերին Փինքը կազմակերպել էր կարողությունների զարգացման մի շարք դասընթացներ և աշխատանքային հանդիպումներ Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և համախոհների համար։

Առաջին դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները ծրագրերի մշակման և իրականացման համար, նաև ինչպես իրականացնել ֆոնդհայթայթում, ստեղծել նախաձեռնություններ և ներգրավվել ԼԳԲՏ շարժման ու ակտիվիզմի մեջ։ Երկրորդ դասընթացը վերաբերում էր մարդու իրավունքներին և պաշտպանության մեխանիզմներին։ Դասընթացի շրջանակնեում ներկայացվեց, թե ինչ է մարդու իրավունքները, որոնք են առկա իրավական կարգավորումները և այն միջազգային մեխանիզմները, որոնք միտված են պաշտպանել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները, ինչպես նաև այն քայլերը, թե ինչ անել, երբ մարդու իրավունքները խախտվում են և ինչպես կանխել մարդու իրավունքների ոտնահարումները։ Մասնակցիների հետ քննարկվեց նաև ջատագովության կարևորությունը և թե ինչպես կազմակերպել ջատագովության արշավներ։

Երրորդ դասընթացը նվիրված էր մեդիային և հաղորդակցությանը: Մասնակիցները սովորեցին, թե ինչպես հաղորդակցվել մեդիայի հետ, ինչպես կազմակերպել կամ մասնակցել մեդիա քննարկումներին, ինչպես գրել մամուլի հաղորդագրություններ, ինչպես կազմակերպել մամուլի ասուլիսներ և ինչպես տալ հարցազրույցներ։ Մեդիա դասընթացին հրավիրված էին նաև մի քանի լրագրողներ, ովքեր նախկինում մասնակցել էին Փինքի՝ լրագրողների համար կազմակերպված դասընթացին այն մասին, թե ինչպես լուսաբանել ԼԳԲՏ հարցերը մեդիայում։

Ավելի քան 50 ԼԳԲՏ անձինք և համախոհներ ներգրավված էին սեպտեմբերին իրականացվող այս դասընթացներին։ Դեռ ավելին, Փինք Արմենիան աշխատում է տարբեր նախաձեռնող խմբերի հետ։ Կազմակերպությունն աջակցել է այդ նախաձեռնություններին, տրամադրել տարածք և ռեսուրսներ՝ իրենց գործողությունները պլանավորելու համար։ Մասնավորապես, կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել ԼԳԲՏԻ ապաստարանի նախաձեռնությանը, Րեյնբոու ջատախոգության խմբին և ԼԳԲՏԻ հարցերով հետազոտողների թիմին՝ մշակելու իրենց ռազմավարությունը։