Մշակույթի նախարարությունը մերժել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդները սոցիալական ճանաչելու Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) դիմումը։

«Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ չեն ճանաչվել՝ հիմնվելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի եզարկացության վրա։

Եզրակացությունը, սակայն, կցված չէ նախարարության ուղարկած նամակում։

Փինք Արմենիան նոյեմբերի 14-ին կրկին մշակույթի նախարարություն է դիմել՝ ստանալու մերժման եզրակացությունը։ Պատասխանը ստանալուն պես կհայտնենք մանրամասները։

2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։