Դեկտեմբերի 20-ին նշեցինք Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) 10-ամյակը։

Միջոցառմանը տեղադրել էինք 10 սեղան, որոնց վրա, ըստ տարիների, ներկայացված էր Փինքի գործունեությունը, թե որ տարում ինչ է արվել ու ինչերի միջով է անցել կազմակերպությունը։

Ծնունդի ժամանակ Փինքի համար դրամահավաք էինք կազմակերպել, իսկ հագանակողներին նվերներ հանձվեցին՝ պոստերներ, գրքեր, «Ինչպես դու» ամսագրի համարներից, կախազարդ, «Լսիր ինձ» ֆիլմի սկավառակ։

Բացի դա, ծնունդին մրցանակներ հանձնվեցին Փինքի աջակիցներին։ Եվ այսպես, Փինքի լավագույն աջակից մրցանակին արժանացան՝

Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որը կազմակերպության հիմնադրման օրից աջակցում է Փինքին։

 

Գրիգոր Սիմոնյանը, որը դեռ 2002թ․-ից, երբ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, Հայաստանից ու սփյուռքից համախմբեց ԼԳԲՏ մարդկանց՝ հիմք դնելով Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը։

 

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որի «Մենակության շտամպը» լուսանկարչական գիրքը պատկերում է տրանս սեքս աշխատողների կյանքն ու խնդիրները։

 

Ռեժիսոր Գագիկ Ղազարէն՝ 10 ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր ինձ։ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը նկարելու համար։

 

Միկա Արտյանը, որը 2006թ․ վարում է Unzipped Gay Armenia բլոգը ու աշխարհին ներկայացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները։

 

Լրագրող Արաքս Մամուլյանը՝ ԼԳԲՏ անձանց խնդիրներին անդրադառնալու համար։

 

Իրավաբան Վահան Բուռնազյանը, որը տարիներ ի վեր իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև իր մեծ գրադարանով է կիսվել Փինքի հետ։

 

Իրավապաշտպան, լուսահոգի Միքայել Դանիելյանը, որը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մեծ դեր ունի Փինքի զարգացման հարցում։

 

Շնորհակալություն բոլոր ներկաներին, որ եկան կիսելու մեր ուրախությունը։ Իսկ հիմա շարժվենք միասին դեպի նոր տասնամյակ։