2017թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Փինք Արմենիան իրականացրել է երեք միջոցառում «#ՄենքԿապվածԵնք. մենախոսություններ» խորագրով:

Միջոցառումների նպատակն էր հայաստանաբնակ ԼԳԲՏ անձանց և համախոհների խնդիրները և դժվարությունները հասանելի դարձնել. որքան էլ խնդիրները տարբեր են, այնուամենայնիվ մենք միայնակ չենք և կարող ենք կիսել միմյանց դժվարությունները և հաջողությունները:

Մենախոսություններն անցկացվել են Երևանում (հոկտեմբերի 19), Վանաձորում (նոյեմբերի 18) և Գյումրիում (դեկտեմբերի 3), որտեղ ԼԳԲՏ մարդիկ և ԼԳԲՏ անձինք ու համախոհները կիսեցին իրենց պատմությունները, կյանքի դժվարին պահերը և հաջողությունները Հայաստանի երևանաբնակ և մարզաբնակ ԼԳԲՏ անձանց ու համախոհների հետ: Միջոցառումներին մասնակցեցին 129 ԼԳԲՏ անձ և համախոհ` Երևան- 80, Վանաձոր – 29, Գյումրի 20: