Մենք, Փինք Արմենիայի անձնակազմը, կցանկանայինք խնդրել մեր աջակիցներին օգնել մեզ բացել անվտանգ համայնքային կենտրոններ Վանաձորում եւ Գյումրիում, Հայաստանի երկու խոշոր քաղաքներում:

Կատարել հանգանակություն

Փինք Արմենիան հիմնադրվել է 10 տարի առաջ և Հայաստանում ամենամեծ ԼԳԲՏ համայնքահեն կազմակերպությունն է: Փինք Արմենիան տրամադրում է անվտանգ եւ ապահով միջավայր լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և քվիր (ԼԳԲՏՔ) անձանց համար Երևանում, որպեսզի նրանք ընդունված զգան, բացահայտեն իրենց ինքնությունը, ստեղծեն սոցիալական կապիտալ ու կապեր իրենց հասակակիցների հետ։ Մեր կազմակարեպրությունում  ԼԳԲՏՔ անձինք մասնակցում են տարբեր դասընթացների, ստանում են անհատական ​​խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև անվճար իրավաբանական ծառայություններ:

Մինչդեռ վերոնշյալ ծառայություններն առկա են Երևանում, դրանք դեռևս անհասանելի են մարզերում ապրող մարդկանց համար: Չնայած Փինքի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով փորձում ենք ներգրավվել մարզերում ապրող ԼԳԲՏՔ անձանց, նրանք դեռևս դժվարանում են օգտվել Փինքի տրամադրած ծառայություններից: Այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք ևս երկու համայնքային կենտրոններ բացել Հայաստանի երկու այլ քաղաքներում `Վանաձորում եւ Գյումրիում: Ծառայությունների արժեքը, որը ներառում է լոգիստիկա, վարձակալություն, մասնագետ ​​հոգեբանների եւ իրավաբանների ծառայություններ, գնահատվում է շուրջ 33,000 ԱՄՆ դոլար:

Մենք մեծապես կգնահատենք, եթե այսօր նվիրատվություն կատարեք:

Ձեր ներդրումը կծառայի հզորացնելու ԼԳԲՏՔ համայնքին և դաշնակիցներին` շարունակելու հավասարության համար պայքարը Հայաստանում, որտեղ, ըստ վիճակագրության հայ հասարակության 90 տոկոսը հոմոֆոբ է:

Փինք Արմենիայի աշխատանքը կենսական նշանակություն ունի Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց անվտանգության, բարօրության և զարգացման, ինչպես նաև ԼԳԲՏ շարժման առաջխաղացման և աջակցության համար: Այնուամենայնիվ, այս ամենը անհնար է իրականացնել առանց ձեր աջակցության: Ձեր առատաձեռնությունը կունենա իր ազդեցությունը և կօգնի մեզ հասնել փոփոխության:

Նվիրաբերեք այսօր և դարձեք առաջխաղացման մի մասը:
https://www.generosity.com/community-fundraising/lgbt-centers-in-regions/