Մինչև 2017թ․ օգոստոս անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության համար 9 ֆիզիկական բռնության եղել, հղում անելով Փինք Արմենիային՝ գրում է «Հյումըն Ռայթս Վոչ» (ՀՌՎ) իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում։

Որոշ դեպքերում իրավապահ մարմինները բռնության դեպքերի առիթով հետաքննություն են սկսել, սակայն օրենքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելության հարցագործությունների համար առանձին պատիժ չի սահմանում, իսկ սեռական կողմնորոշման բացահայտման վախի պատճառով շատ ԼԳԲՏ անձինք խուսափում են հանցագործության մասին հաղորդում տալուց։

ՀՌՎ-ն նաև նշել է ԼԳԲՏ թեմայով սոցիալական գովազդների հեռացման մասին, որն արվել էր Երևանի քաղաքապետարանի հրամանով, ինչից հետո Փինք Արմենիայի գրասենյակի վրա հարձակումների սպառնալիքներ եղան Ֆեյսբուքում։

Անդրադարձ կա Ոսկե ծիրան կինոփառատոնից ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմերի հեռացմանը ևս՝ գրելով, որ կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել էր ֆիլմերի ցուցադրման համար տարածք տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ սգի մեջ են՝ մահացել է միության նախագահը (կինոփառատոնի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցու հորդորով են հանվել ֆիլմերը, խմբ․)։

ՀՌՎ-ի տարեկան զեկույցը ներառում է 90 երկրներում և տարածքներում մարդու իրավունքների խնդիրները՝ սկսած 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։