Հունվարի 18-ից 20-ը տեղի ունեցավ Փինք Արմենիայի տարեկան ժողովը, որին մասնակցեց կազմակերպության ողջ անձնակազմը։

Երեք օրվա ընթացքում քննարկվեց և վերանայվեց կազմակերպության ռազմավարությունը, ամփոփվեց 2017թ․ իրականացրած գործողությունները և պլանավորվեց 2018թ․ անելիքներն, ըստ ռազմավարական ուղղությունների։

Քննարկվեց նաև ծառայությունների մատուցման, ֆինանսական, մարդկային ռեսուրսների քաղաքականությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոնները։

Մինչև տարեկան ժողովը մենք իրականացրել էինք ԼԳԲՏ համայնքի կարիքների գնահատման հետազոտություն, որը ևս քննարկվեց միջոցառման ընթացքում՝ նպատակ ունենալով հասկանալու կազմակերպության իրականացրած ծրագրերի դրական կողմերն ու բացթողումները, որպեսզի դրանք հետագայում շտկենք։

Ինչպես միշտ, այս տարի ևս բազմաթիվ անելիք կա, այնպես որ անցանք գործի։