Ես ավելի շատ ուզում եմ պատմել նրա մասին, թե ինչի ես հոմոֆոբ չեմ, ինչի ա իմ համար էդ բնական, և հակառակը՝ ինչի ա իմ համար անբնական հոմոֆոբիան:

Իհարկե, ընդունված է նման թեմայից խոսալուց սկսել կամ շարունակել խոսքը՝ Սահմանադրությունից մեջբերում անելով, որ մարդը, նրա արժանապատվությունը, նրա հիմնարար ազատությունները և իրավունքները բացարձակ արժեք են:

Բայց քանի որ ես լուսանկարիչ եմ,  չեմ կարող ինձ զերծ պահել գայթակղությունից և մեր քննարկվող թեման չներկայացնել հենց լուսանկարչի ու լուսանկարչության գաղափարի տեսակետից:

Կար ժամանակ, երբ համարվում էր, որ լուսանկարված լինելու համար պետք է դրան արժանանալ: Լուսանկարվում էր այն, ինչ-որ արժեքավոր էր՝ ըստ որոշակի չափանիշների: Լուսանկարվում էր այն, ինչ-որ գեղեցիկ էր՝ ըստ որոշակի չափանիշների:

Բայց լուսանկարչության պատմության ընթացքում եղան զարգացումներ և առաջացավ էսպիսի ձևակերպում՝ նոր տեսողություն, նյու վիժն: Էդ ժամանակ լուսանկարիչները սկսեցին լուսանկարել էն, ինչը նախկինում չէր լուսանկարվել՝  մարդկանց, իրեր, փողոցներ, առարկաներ։

Ես կուզեի, որպեսզի նյու վիժն հասկացողությունը, որը լուսանկարչության մեջ է մինչ օրս, տարածվեր հասարակության մեջ նոր, այլ օբյեկտիվներով, լինզաներով, որպեսզի նրանց հետ տեղի ունենար այն, ինչը որ տեղի է ունեցել լուսանկարչության պատմության մեջ:

Եվ ինչպես ամեն մարդ, ինչպես այսօր հավասար է լուսանկարչի աչքում, ամեն մարդ հավասար է տեսախցիկի առաջ, էդպես բոլոր մարդիկ հավասար լինեին բոլոր մարդկանց աչքերում, իրենց՝ բնական տեսախցիկներում:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: