Երբ ես փոքր էի, հիշում եմ, որ սկսեցի Queen լսել ։ Լսում էի ու մարդիկ կողքից ասում էին՝ հա, շատ լավն են, բայց դե գեյ են իրանք։ Ես չէի հասկանում դրա պրոբլեմը ո՞րն ա, ի՞նչ ա դրանից փոխվում: Ու տենց անընդհանտ մզմզում էր էդ խնդիրը գլխումս:

Որոշակի ժամանակ անցավ: Առիթ ունեցա լսել պատմություններ, ծանոթանալ շատ տարբեր մարդկանց հետ, մարդկանց արարքներ տեսնել ։

Կամաց-կամաց ինքնաքննադատություն առաջացավ, որ՝ չի կարելի մարդու մասին վատը մտածել մենակ էն բանի համար, որ դու քեզ իրավունք ես վերապահել իրա անձնական կյանքի մեջ խցկվել: Էդտեղ ես երկրորդ խնդրի առաջ կանգնեցի. հիմա էլ պետք էր խոստովանել հասարակությանը, որ ես չունեմ պրոբլեմ գեյ համայնքի հետ։

2016թ-ին ես Սահմանադրության հանրաքվեի ծրագրի վրա էի աշխատում: Շատ ակտիվիստներ էին մեր հետ աշխատում: Բայց մեծ հետաքրքրություն կար հենց Փինքի ակտիվիստներից: Առաջին պահից, երբ էս մարդիկ մտան ընտրատեղամաս, իրանց առաջ երկու պրոբլեմ առաջացավ՝ համ էն, որ իրենք պիտի ընտրակեղծիքները կանխեին (դրա համար արդեն բարդ էր ու իրանց նկատմամբ ագրեսիա կար), համ էլ էն, որ ոմանց արդեն գիտեին որպես Փինքի մարդիկ ու ճնշման էին ենթարկում դրա համար:

Շատ-շատ մարդիկ, որոնք էդ երկու հիմնախնդրի առաջ կանգնած չէին ընտրատեղամասում, կեսից չկարողացան մնալ․ ասեցին՝ մենք չենք կարողանում էստեղ ոչինչ կանխել, մենք ուզում ենք դուրս գանք: Բայց համայնքից, Փինքի խմբից ոչ ոք չեղավ, որ կեսից դուրս գար ու ասեր՝ ես էլ չեմ կարողանում կամ՝ եկեք ինձ փրկեք ստեղից:

Բոլորը մնացին մինչև վերջ անկախ ամեն ինչից, ու ոչ ոք վերջում չտրտնջաց:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: