Իլգա Եվրոպան հրապարկել է ամենամյա «Ծիածան Եվրոպա» զեկույցը, ըստ որի 49 երկրներում Հայաստանը 2017թ․ ցուցանիշներով նախավերջին տեղում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների ապահովման հարցում։

Թեև ԼԳԲՏԻ անձանց հարցում Հայաստանի օրենքներում ոչ հետընթաց է եղել, ոչ առաջընթաց, բայց Ռուսաստանը, որն անցած տարի էր նախավերջին տեղում, դրական փոփոխությունների արդյունքում 3 հորիզոնականով բարձրացել է, ինչի հետևանքով Հայաստանը մեկ աստիճանով նահանջել է՝ պահպանելով 7% ցուցանիշը։

Երկներում օրեսնդրական ակտերի հիման վրա իրավունքների ապահովումը ԻԼԳԱ Եվրոպանբաժանում է ըստ հետևյալ չափանիշների՝ հավասարության և հակախտրականության, ընտանիքին վերաբերող, ատելության հիմքով հանցագործության և ատելության քարոզի մասին, գենդերի իրավական ճանաչման և մարմնի ամբողջականության, քաղաքացիական գործունեությունն ապահովող և ապաստանի տրամադրման օրենքներով։

Ըստ ԻԼԳԱ Եվրոպայի, Հայաստանում ապահովվում է երկու դրույթ քաղաքացիական գործունեության և երկու դրույթ գենդերի իրավական ճանաչման և մարմնի ամբողջականության ոլորտներում ։ Դրանք են՝ առանց պետության խոչընդոտի միավորումների ստեղծման իրավունքը, ազատ խոսքի իրավունքը չսահմանափակող օրենքների բացակայությունը, տրանսգենդեր անձանց ամուսնության ապահովումը այլ գենդերի մարդու հետ և արհեստական բեղմնավորումը:

Զեկույցում վերջին տեղում շարունակում է մնալ Ադրբեջանը՝ 5%-ով ցուցանիշով, Հայաստանին հաջորդում է Թուրքիան 9%-ով։

Առաջին տեղում կրկին Մալթան է՝ 91%-ով, որին հաջորդում են Բելգիան և Նորվեգիան՝ 79% և 78%-ով ցուցանիշներով։