Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններում դեղին բլոգերն ու Ֆեյսբուքի դեղին էջերն իրենց քարոզարշավներում սկսել են շահարկել ԼԳԲՏ մարդկանց՝ պնդելով, թե նրանք են կանգնած կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետևում:

Հայ առաքելական եկեղեցին ու Հանրապետական կուսակցությունը իրենց քաղաքական շահերը բավարարելու համար տարիներ շարունակ թիրախավորել ու ատելություն են տարածել ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ, ու շարունակում են նույն մեթոդներով՝ ԼԳԲՏ մարդկանց քավության նոխազ դարձնելով, իրենց խաղերում միավորներ հավաքել։

ԼԳԲՏ համայնքը, որքան էլ անմասն չէ երկրում տեղի ունեցող իրադարձություններից ու ներգրավված է տարբեր սոցիալական ու քաղաքական պայքարներում, որևէ կապ չունի եկեղեցու ներքին խոհանոցի ու կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ։ Այնպես որ մի խառնեք ԼԳԲՏ մարդկանց ձեր գործերին և ուժ ու հնարամտություն գտեք, որպեսզի առանց հերյուրանքներ տարածելու ու  ԼԳԲՏ մարդկանց անունը շահարկելու խաղաղ ճանապարհով լուծեք ձեր հարցերը։

Այդուհնադերձ, անկախ նրանից՝ ով կլինի Հայաստանի հոգևոր առաջնորդը, անկախ նրանից, թե ովքեր կլինեն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, մենք միշտ շարունակելու ենք դատապարտել եկեղեցուց դուրս եկող հակաքրիստոնեական ատելության քարոզներն՝ ուղղված ԼԳԲՏ մարդկանց և այլ խմբերին։