Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։

Հանդուրժողականություն քարոզող ԼԳԲՏ թեմայով պաստառները տեղադրելուց 2 օր անց քաղաքապետարանի հրահանգով հեռացվել էին Երևանի գովազդային վահանակներից 2017թ․ մայիսի 27-ին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար։

Մոտ 9 ամիս տևած դատը Խանդանյանը կարճել է՝ հիմնվելով վարչական օրենսգրքի 96-րդ հոդվածին։ Սեպտեմբերի 27-ի նիստը վերջին փուլն էր, որտեղ կողմերը իրենց եզրափակիչ ճառն էին ներկայացնում։ Քաղաքապետարանի ներակայացուցիչը չէր եկել նիստին։

Փինք Արմենիան կդիմի վերաքննիչ դատարան։