ԼԳԲՏ անձանց ծնողների երկրորդ խմբային հանդիպումը տեղի ունեցավ 2018թ-ի սեպտեմբերի 22-23-ը Երևանում։

Հանդիպման ընթացքում ծնողները հնարավորություն ունեցան ստանալ տեղեկություններ սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին և գտնել իրենց մտահոգող հարցերի պատասխանները։

Ավելին, հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ծնողների համար լինել փոխհասկացման ու աջակցող միջավայրում։ Հանդիպման ընթացքում ծնողները քննարկեցին իրենց մտահոգությունները, արտահայտեցին ապրումները, մտքերը, անհանգստությունները ու կիսեցին խնդիրների հաղթահարման իրենց մոտուցմներն ու փորձը։

Մասնակցած ծնողները նշեցին այսպիսի հանդիպումներ կազմակերպելու կարևորությունը իրենց և այլ ծնողների համար, որոնք անցնում են ընդունման ու պայքարի դժվար ճանապարհը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին պարբերաբար մասնակցելու նման հանդիպումների և ներգրավվելու այնպիսի գործողությունների մեջ, որոնք կնպաստեն ծնողների կողմից ԼԳԲՏ անձանց ընդունմանը։

Սա երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել 2018թ․ մայիսին։ Ծնողները նորից կհանդիպեն մոտ ապագայում։