Մեր սիրելի աջակիցներ, շահառուներ և համախոհներ, մենք սկսում ենք մեր կազմակերպության վերաբրենդավորումը, և դուք մեր աշխատանքում կնկատեք որոշ փոփոխություններ ու առաջխաղացում: Սկսում ենք նոր տարբերանշանից, որը ջանասիրաբար ստեղծել և մեզ է նվիրել Ֆրանսուա Սվանեպոլը: Իհարկե, մեզ համար դժվար է հրաժեշտ տալ մեր հին տարբերանշանին, որը շողշողում էր տարբեր նյութերի վրա ու որը տասնամյա ահռելի պատմություն է պարունակում իր մեջ, բայց ժամանակն է հրաժարվել անցյալի կարմիր ժապավենից և սև ջրաներկից ու նոր ժամանակաշրջանը շարունակել ավելի գունավոր ու պայծառ գույներով:

Մենք շարունակելու ենք հզորացնել Հայաստանի ԼԳԲՏ համայնքը, պաշտպանել մարդու իրավունքներն ու խթանել դրական փոփոխությունները, և հասարակությանն իրազեկել սեռականության, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ: Եվ, ինչպես միշտ, մեզնով հետաքրքրվողներին կտեղեկացնենք մեր նոր ծրագրերի, հաջողությունների ու առաջընթացի մասին:

Եղեք մեր կողքին ու դիմավորեք՝ մեր նոր լոգոն, որը ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 11-ին, ազնվանալու՝ քամինգ աութի օրը: