Սեպտեմբերի 22-23-ը Կիևում կայացել է «ՏԵՌԳՈ»  ծնողական նախաձեռնության  «Ինտենսիվ ուսուցում՝ սեռական կրթության արդի մարտահրավերներ» դասընթացը, որի նպատակն էր հետխորհրդային երկրների ԼԳԲՏ անձանց ծնողների ծանոթացնելը և փորձի փոխանակումը:

Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ԼԳԲՏ անձանց երկու ծնող։ Ներկա են եղել ծնղներ նաև Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից Ռուսաստանից և Ուկրաինայից։

Հանդիպման ընթացքում քննարկվել ու ուսումնասիրվել են հետևյալ թեմաները՝ ընտանիքում տաբու հարցերը և ինչպես դրանց հետ գործ ունենալ, ինչպես խոսել երեխաների հետ սեռականության մասին, ԼԳԲՏ զավակաների և ծնողների դժվարությունները,  ԼԳԲՏ դեռահասների խնդիրները ուսումնական հաստատություններում, ինչպես պաշտպանել և ջատագովել ԼԳԲՏ երեխաների մարդու իրավունքները։