Մեր մասին

Մենք սկսել ենք մեր գործունեությունը 2007 թվականին: Դա մի խումբ երիտասարդ և եռանդուն քաղաքացիական հասարակության ակտիվիստների նախաձեռնությունն էր հիմնել մի կազմակերպություն, որը կխթաներ անվտանգ սեռական հարաբերությունների գաղափարը և մարդու իրավունքների պաշտպանությունը: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հանրությանն ավելի հայտնի է իր անգլերեն հապավմամբ` որպես ՓԻՆՔ (PINK): Մենք այն կոչում ենք ՓԻՆՔ Արմենիա աշխարհում նույնանուն կազմակերպություններից տարբերակվելու համար:
Մեր գործունեության ամենաառաջին օրվանից մենք իրականացնում ենք միջոցառումներ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՓԻՆՔ Արմենիան խթանում է հավասարության և խոցելի խմբերի ընդունման գաղափարները: Մենք ցանկանում ենք արժևորել և ընդունելի դարձնել բազմազանությունը մեր հասարակությունում մշակութային զգայունության խրախուսման և ցանկացած տեսակի խտրականության վերացման միջոցով:
Կազմակերպության թիրախ խումբն է հանդիսանում երիտասարդությունը և հատկապես առավել խոցելի հատվածը:
ՀԿ-ի գործունեությունը ծավալվում է և′ Երևանում և′ Հայաստանի շրջաններում: «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնում (Երևան), որը բացվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, այցելուները հնարավորություն ունեն մասնակցելու դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների, սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ անվճար և անանուն խորհրդատվություն ստանալու, օգտվելու գրադարանից ու կազմակերպության կողմից տրամադրվող այլ ծառայություններից:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն բոլորին քաջալերում է մեր երկրի ակտիվ քաղաքացիներ լինել, աջակցել կառուցողական փոփոխություններին և քաղաքացիական հասարակության բարգավաճմանը: Եթե հետաքրքրված եք ՓԻՆՔ Արմենիայի գործունեությամբ, կազմակերպությունը բաց է օգնության և ամեն տեսակի աջակցության համար: