«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն իր գործունեության շրջանակներում և իր առաքելությանն ու ռազմավարական ուղղություններին հասնելու նպատակով իրականացնում է հետևյալ գործունեությունը և իր շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.

Դասընթացներ և սեմինարներ

  • Դասընթացներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին
  • Դասընթացներ մարդու իրավունքների մասին
  • Դասընթացներ սեռականության թեմայով
  • Դասընթացներ քաղաքացիական հասարակության զարգացման մասին
  • Դասընթացներ առաջնորդության և հաղորդակցության թեմայով
  • Դասընթացներ համակցված անվտանգության մասին
  • Դասընթացներ ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման մասին

Խորհրդատվություն

  • Սեռական առողջության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին խորհրդատվություն
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Հոգեբանական խորհրդատվություն
  • Սոցիալական աշխատողի խորհրդատվություն

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելում

  • Պահպանակների, լուբրիկանտների և կրթատեղեկատվական նյութերի անվճար տրամադրում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման նպատակով
  • ՍՃՓՎ-ների նկատմամբ անվճար և անանուն հետազոտության կազմակերպում
  • Աութրիչ աշխատանք` սեռական առողջության ծրագրերում նոր մարդկանց ներգրավելու համար

Հանրային և սոցիալական միջոցառումներ

  • Սեռական առողջության ուղղված հանրային միջոցառումներ
  • Հանրային և սոցիալական միջոցառումներ` նվիրված մարդու իրավունքներին
  • Հանրային և սոցիալական միջոցառումներ` ուղղված ԼԳԲՏ-ֆոբիայի նվազեցմանը
  • Հանրային և սոցիալական միջոցառումներ` նվիրված կանանց իրավունքներին
  • Հանրային և սոցիալական միջոցառումներ` նվիրված ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանը
  • Հանրային և սոցիալական միջոցառումներ` նվիրված արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի (bullying), ԼԳԲՏ անձանց հանդեպ նման վերաբերմունքի կանխարգելմանը
  • Մշակութային միջոցառումներ

Կարողությունների զարգացում

  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
  • Սեռականության մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
  • ԼԳԲՏԻ հիմնահարցերի շուրջ հետազոտությունների իրականացում
  • Ֆիլմի դիտումներ
  • Կամավորության, մարդու իրավունքների պաշտպանության և ակտիվ քաղաքացիության խթանում

Ջատագովություն (ադվոկացիա)

  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների խնդիրների լուծման ջատագովություն
  • ԼԳԲՏԻ խնդիրների լուծման ջատագովություն
  • ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանության ջատագովություն
  • Ցավի նվազեցման խնդիրների ջատագովություն
  • «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի ջատագովություն
  • «Խտրականության դեմ» օրենքի ջատագովություն
  • Տարեկան զեկույցների պատրաստում և տրամադրում միջազգային կազմակերպություններին
  • Այլընտրանքային ստվերային զեկույցների տրամադրում պետական մարմիններին
  • Ռազմավարական դատավարություն
  • Նամակների, հայցադիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Կազմակերպության շահառուների շահերի պաշտպանություն պետական և ոչ-պետական ինստիտուտներում
  • Դատական գործերի մշտադիտարկում