ԻՆՉՊԵՍ ԴՈՒ պարբերական

RSS ՓԻՆՔ Բլոգ

RSS ՓԻՆՔ սեզոն

ՓԻՆՔ կայքի այցելուներ

Free counters!

Ցանցեր և կոալիցիաներ

Չնայած իր երիտասարդ տարիքին, կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով: Այն հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

ՓԻՆՔ Արմենիան հանդիսանում է «Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի» անդամ, որը միավորում է 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից: Վրաստանում ցանցի աշխատանքը համակարգում է Մարդու Իրավունքների Կենտրոնը, Ադրբեջանում` Լրագրողների անվտանգության և ազատության պաշտպանության Միջազգային Կազմակերպությունը, Հայաստանում` Հելսինկյան Ասոցիացիան:

2010 թվականին յոթ ՀԿ-ներ, ներառյալ ՓԻՆՔ Արմենիան, կազմավորեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը ձևավորվեց ընտանեկան բռնության զոհ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Կոալիցիայի գործունեության շրջանակներում ՓԻՆՔ Արմենիան ջանում է պաշտպանել կանանց իրավունքները և վերջ տալ Հայաստանում ընտանեկան բռնությանը:

Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն իրականացրել է տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ և´ Երևանում, և´ Հայաստանի տարածաշրջաններում: Գործընկերների միջև նմանատիպ համագործակցությունը ամուր հիմք հանդիսացավ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ստեղծման համար: Դրա նախաձեռնողներն են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները: Խումբը նպատակ ունի նախաձեռնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովման համար, ինչպես նաև սևեռել հանրային ուշադրությունը սեռական առողջության խնդիրների վրա:

Մեր կազմակերպությունը հանդիսանում է նաև ՁԻԱՀ-ի խնդրի Եվրոպական շարժման անդամ, որը հինադրվել է 2004 թ.-ին և զարգանալով դարձել է ՄԻԱՎ-ին առնչվող տարածաշրջանային ամենամեծ ցանցերից մեկը: Այս ցանցը անցնում է Եվրոպայի Միության սահմաններից այն կողմ և ծածկում է 53 երկրներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ցանցի առաքելությունն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միավորել քաղաքացիական հասարակությանը ՄԻԱՎ-ին առավել արդյունավետ հակազդելու նպատակով: Ցանցի անդամներ են հանդիսանում մոտավորապես 400 բազմապիսի հասարակական կազմակերպություններ, ազգային ցանցեր, ՁԻԱՀ-ի խնդրի առնչությամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ակտիվիստներ և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համայնքային խմբեր:

ՓԻՆՔ Արմենիան նաև «Մարդու իրավունքների տան» հիմնադիրներից է: Այս կառույցը կմիավորի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 12 կազմակերպությունների` նպատակ ունենալով ստեղծել «մեկ դուռ>> ծառայություններ շահառուների համար, և այսպիսով չեզոքացնել այն բարդությունները, որ այցելուները կարող են ունենալ իրենց իրավունքները պաշտպանելու համար աջակցություն և ծառայություններ ստանալիս:

Մայիսի 17

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

Օրացույց

Մեր ընկերները