Դեկտեմբերի 9-ին առաջին անգամ տեղի ունեցավ «Բազմազանության չեմպիոններ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա առաջին համաժողովի ժամանակ (Փինք Արմենիան կոլիացիայի անդամ է): Հաղթողները Հայաստանի այն կազմակերպություններն են, որոնց գործունեությունում բացակայում է խտրական վերաբերմունքը և որոնց աշխատակազմն ամենաներառականն է:

2016թ. հինգ չեմպիոններն են`
– Դեպի հայք հիմնադրամ
– Անկախ լրագրողների ցանց
– Էմիլի-Արեգակ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն
– Խաղաղության երկխոսություն
– Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն

Մրցույթում հաշվի են առնվել կազմակերպություններում սեռային, սեռական կողմնորոշման, տարիքային, ազգային, կրոնական, հաշմանդամություն ունեցողների ներառականությունը:

Առանձնացվել են կազմակերպություններ, որոնք բազմազանության չեմպիոն դառնալու մեծ պոտենցիալ ունեն, դրանք են`

– Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
– Ժամանակակից արվեստի ինստիտուտ հիմնադրամ
– Թրանսփարենսի ինթերնեշնլ
– Կանանց իրավունքների կենտրոն
– Սոցիալական արդարություն ՀԿ
– Գորիսի մամուլի ակումբ
– Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն
– 4 պլյուս դոկումենտալ լուսանկարչության կենտրոն
– Աստղավարդ հաշմանդամ երեխաների և ծնողների ՀԿ
– ՀԿ կենտրոն, քաղաքացիական հասարակության զարգացման
– Արաքս կենտրոն
– Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ
– Ֆոկուս արվեստի ՀԿ
– Դեմետրա-Էկո բնապահպանական և գյուղատնտեսական ՀԿ
– ԷԽՈ իրավապաշտպան ՀԿ
– Գյումրու առաջընթաց քաղացիական զարգացման կենտրոն
– Հանրային ձայն ՀԿ
– Հանրային դիվանագիտություն բարեգործական
– Ժողովրդավարության ազգային պլատֆորմ