«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը ապրիլի 28-ին Ժնևում ցուցադրվեց Հայսթարթ և Դիալոգաի կազմակերպությունների շնորհիվ:

Ցուցադրությունը սկսելուց առաջ Հայսթարթ մշակութային, իրավապաշտպան կազմակերպությունից Ալեքսիս Գրիգորյանը, ներկայացնելով ֆիլմը, պատմել է DIY ԼԳԲՏ բարեհաճ փաբի մասին, որը պայթեցվել էր 2012թ., ընդհանուր ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու խնդիրները:

Իսկ ցուցադրությունից հետո Հայսթարթի նախագահ Ալան Նավասարդյանը, խոսելով Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց իրավիճակի մասին, ասել է, որ անհրաժեշտ է, որպեսզի սփյուռքը նույնպես ներգրավվի ԼԳԲՏ մարդու իրավունքների պայքարում:  

Թուրք սոցիոլոգ, իրավապաշտպան Փընար Սելեքը, որը որպես բանախոս էր հրավիրված միջոցառմանը` նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում գոյություն չունի օրենք, որը ԼԳԲՏ անձանց կպաշտպանի խտրականությունից: Նա խոսել է մարդու իրավունքների պաշտպաանության պայքարում երկու հարևան երկրներում ուժերը միավորելու մասին:

Ֆիլմը դիտելու էին գնացել մոտ 50 հոգի, այդ թվում` «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և Միավոված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներ:

Ցուցադրությունից հետո ներկաներին հյուրսիրել են հայկական գինի, և, ինչպես Ալեքսիս Գրիգորյանն է ասում, կարծես հյուրերին դուր է եկել այն: 

 

Ձախից աջ` Ալան Նավասարդյան,  Փընար Սելեք, Ալեքսիս Գրիգորյան
Լուս.` Հայսթարթի ֆեյսբուքի էջից