Կամավորական աշխատանքի առաջարկ

Կայքի բազմալեզու գործունեությունն ապահովելու համար Փինք Արմենիան փնտրում է կամավորներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն թարգմանություններ իրականացնելու համար:

Փինք Արմենիայի պաշտոնական կայքէջը ոչ միայն հայերեն է, այլև անգլերեն և ռուսերեն: 

Կամավորը պետք է գերազանց տիրապետի անգլերենին և/կամ ռուսերենին, լինի պարտաճանաչ ու պատասխանատու և կարողանա շաբաթական 3-5 ժամ տրամադրել աշխատանքին:

Աշխատանքը կատարվում է կամավորական աշխատանքի պայմանագրի հիման վրա բացառապես կամավորական հիմունքներով: Պարտականությունների պատշաճ իրականացման դեպքում կամավորը կստանա երաշխավորագիր և վկայագիր:

Հետաքրքրված անձինք volunteer@pinkarmenia.org էլ․ հասցեին պետք է ուղարկեն իրենց կատարած որևէ թարգմանություն բնօրինակի հետ։