«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն փնտրում է փորձագետ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գենդերային զգայուն չափորոշիչների միջազգային փորձի և ուղեցույցերի ուսումնասիրության և դրանց մշակման համար:

Հետազոտության տևողությունը` հունիս 4 — հուլիս 4, 2018

Դիմումների վերջնաժամկետը` 22 մայիս, 2018

Աշխատանքի նկարագիր

  • Ուսումնասիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գենդերային զգայուն չափորոշիչների միջազգային փորձը և ուղեցույցերը (օրինակ` ԱՀԿ, ՄԱՁԻԱՀ)։
  • Միջազգային և տեղական փորձի հիման վրա ստեղծել գենդերային զգայուն չափորոշիչների փաթեթ։
  • Պատրաստել հաշվետվություն և ներկայացնել ազգային ֆորումի ժամանակ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և գենդերային զգայունության ոլորտների փորձագետ,
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքի հմտություններ,
  • Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու,
  • Խոցելի խմբերին առնչվող խնդիրների վերաբերյալ զգայունություն:

Դիմելու ընթացակարգ

Ուղարկեք Ձեր CV-ն և կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները vacancy@pinkarmenia.org հասցեին, նամակի վերնագրում նշել «փորձագետ»:

Դիմումների վերջնաժամկետը մայիսի 22-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: