Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց «Ջատագովության երկարաժամկետ ռազմավարություն․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված» փաստաթուղթը։

Բեռնել ռազմավարությունը

Սույն ռազմավարությունը սահմանում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց հասցեագրմանն ուղղված ադվոկացիոն ուղղությունները և գործողությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների ամբողջական պաշտպանությանը։

Այս փաստաթուղթը գործիք է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք գործունեություն են ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և այդ ընթացքում հասցեավորում են նաև անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառումը։ ՔՀԿ-ները կարող են սույն փաստաթղթից օգտվել որպես ուղենիշ նշյալ խնդիրների ուղղությամբ ջատագովության ճանապարհին, ինչպես նաև կարող են ստորագրությամբ միանալ՝ հաստատելով իրենց համաձայնությունն ու աջակցությունը փաստաթղթում տեղ գտած ռազմավարական ուղղություններով նախատեսված քայլերին։

Սույն երկարաժամկետ ռազմավարությունը կառուցված է հետևյալ տրամաբանությամբ․

  • Հիմնական ուղղության անվանում
  • Համատեքստի և հիմնախնդրի հակիրճ նկարագրություն
  • Ենթակետեր ու ենթանպատականեր, որոնք ենթադրում են ջատագովության ուղղություններ և/կամ գործողություններ