Այս տարվա սկզբին Իլգա-Եվրոպան հրատարակել է իր տարեկան զեկույցը գեյ, լեսբի, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս մարդկանց իրավունքների իրավիճակի մասին 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար։ Հայաստանի մասին բաժինն անդրադառնում է պատգամավորների հոմոֆոբ արտահայտություններին, ինչպես նաև Շուռնուխ գյուղում 9 ԼԳԲՏ և համախոհ անձանց վրա կազմակերպված հարձակման մասին, որի արդյունքում 2 հոգի հիվանդանոց է տեղափոխվել։

Ազգային ժողովի մարդու իրավունքների դեռ այն ժամանակվա խորհրդի անդամ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) մարտ ամսին ասել է, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդկանց նկատմամբ տարբերվող վերաբերմունք ցուցաբերելը խտրականություն չէ։ Մեկ այլ պատգամավոր Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) համեմատել է ԼԳԲՏ մարդկանց վիրուսների հետ և առաջարկել, որ վիրուսը պետք է մեկուսացվի, որպեսզի այլ մարդիկ չհիվանդանան։

Զեկույցը պարունակում է 100 դեպք՝ ատելության հիմքերով հանցագործության կամ ատելության այլ դրդապատճառներով բռնության մասին՝ 2016-2017 թթ․ ժամանակահատվածում։ Հետազոտությունը պարզել է, որ դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել հասարակական վայրերում՝ հատկապես գիշերային ժամերին։ Զեկույցը տրամադրում է տեղեկատվություն հավաքների և խոսքի ազատության մասին, ինչպես նաև նշում, որ նախնական օրինագիծ է մշակվել 2018 թվականին գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ։

Ակնհայտ է, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները ոտնահարվում են ամեն օր և այս մարդիկ առերեսվում են խտրականության հասարակության, պետական մարմինների և հաստատությունների կողմից։