«Սեռականություն և սեռական առողջություն» դասընթաց
“Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվելու «Սեռականություն և սեռական առողջություն» երկօրյա դասընթացը, որի նպատակն է երիտասարդներին կրթել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են սեռականությունը, սեռական կողմնորոշումը, սեռական վարքագիծը, գենդերային դերերն ու գենդերային ինքնությունը, սեռական առողջությունը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելումը:
Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում:
Ուշադրություն
Դասընթացը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ին և 11-ին, ժամը` 15:00-18:00: Մասնակցության համար անհրաժեշտ է բեռնել դիմում-հայտը, լրացնել այն և
ուղարկել
- էլ. փոստով՝ training@pinkarmenia.org կամ
- գրասենյակ՝ Նալբանդյան 41/1, բն. 1ա, Երևան 0001
Հարցերի դեպքում զանգահարել (010) 561396, (060) 377277 կամ գրել training@pinkarmenia.org: Կոնտակտային անձիք՝ Լուսինե, Կոլյա:
Մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը:
“GATE” – գենդեր, ակտիվություն, հանդուրժողականություն, հավասարություն
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպում է GATE (Gender, Activity, Tolerance, Equality) – «Գենդեր, Ակտիվություն, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբարը, որը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 5-ից 9-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն ճամբարի անցկացման վայրի և այլ մանրամասների մասին։
Ճամբարի նկարագրություն
GATE – «Գենդեր, Ակտիվություն, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբարի հիմնական նպատակն է համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, որոնք կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվությունը: Ճամբարին կմիանան նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, փորձագետներ և մասնագետներ, ովքեր մասնակիցների հետ կկիսեն իրենց հաջողությունները, կիրազեկեն մասնակիցներին այն ծրագրերի մասին, որոնցում երիտասարդները կարող են ներգրավվել։
Ճամբարի նպատակները
- Խթանել գենդերային հիմնահարցերի առնչությամբ ակտիվիզմը:
- Նպաստել երիտասարդների ակտիվությանը և ներգրավվածությանը գենդերային հավասարության ջատագովման գործընթացում:
- Բարձրացնել իրազեկվածությունը ակտիվ քաղաքացիության և հասարակական կյանքին մասնակցելու կարևորության մասին։
- Մղել երիտասարդներին մասնակցելու մեր երկրի ժողովրդավարացման գործընթացին:
- Ամրացնել կապերը ՀՀ մարզերի երիտասարդների միջև և աջակցել նրանց քաղաքացիական ակտիվության տարբեր նախաձեռնություններում:
- Երիտասարդ մասնակիցներին տալ տեղեկատվություն տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող նախագծերի ու ծրագրերի մասին:
- Օգնել երիտասարդներին զարգացնել իրենց առաջնորդական, որոշումների կայացման և քննադատական մտածողության հմտությունները։
Ճամբարին կարող են մասնակցել`
«Գիտելիք և իրավունք» դասընթացին ամբողջությամբ մասնակցած և համապատասխան վկայական ստացած երիտասարդները:
Ճամբարին դիմելու գործընթացը
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և ուղարկել այն (հայտը բեռնել այստեղ)
- էլ. փոստով՝ training@pinkarmenia.org կամ
- գրասենյակ՝ Նալբանդյան 41/1, բն. 1ա, Երևան 0001
Հարցերի դեպքում զանգահարել (010) 561396 կամ գրել training@pinkarmenia.org: Կոնտակտային անձիք՝ Նվարդ և Կոլյա:
Սերգեյ Խաչատրյան, 2011թ. ՁԻԱՀ-ի խնդրի բարձրաստիճան հանդիպման 93-րդ հանդիպումը
ՀՀ Առողջապահության փոխնախարար պարոն Սերգեյ Խաչատրյանի պաշտոնական հաղորդագրությունը անգլերենով` ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի խնդրի 2011թ. բարձրաստիճան հանդիպմանը (Նյու Յորք, հունիսի 8-10, 2011թ):
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ պարտավորությունների հռչակագրի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հնչակագրի իրականացման առաջընթացի համապարփակ վերանայման բարձրաստիճան հանդիպում:

