ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը 2016թ.

Տարեկան զեկույց, 2016թ․

Կարդալ | Բեռնել

2016թ. Փինք Արմենիան արձանագրել է կյանքի իրավունքի խախտման դեպքեր, խոշտանգումներից կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, խտրականությունից և ատելություն սերմանող խոսքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքեր, օրենքի առջև հավասարության և հավասար պաշտպանվածության իրավունքի խախտման դեպքեր։


ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2015թ.

Տարեկան զեկույց, 2015թ․

Կարդալ | Բեռնել

Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչ բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ և ապահով միջավայրի ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:


ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2014

Տարեկան զեկույց, 2014թ․

Կարդալ | Բեռնել

Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները:


ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Տարեկան զեկույց, 2013թ․

Կարդալ | Բեռնել

Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

 


Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում

Այլընտրանքային զեկույց, 2012թ․

Բեռնել

Սույն զեկույցը պատրաստվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության, Հանուն մարդկային կարիքների և մարդու իրավունքների «Հըրթլենդ» Դաշինքի, ԻԼԳԱ-Եվրոպայի, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավագիտության դպրոցի Մարդու իրավունքների միջազգային կլինիկայի կողմից և նախատեսված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի գումարված 105-րդ նստաշրջանի քննարկման համար առ այն, թե Հայաստանն ինչպես է իրականացնում Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած իր պարտավորությունները: