Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում

Սոցիոլոգիական հետազոտություն, 2017թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

«Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում» հետազոտությունը լայն իմաստով միտված է ԼԳԲՏ անձանց հետ աշխատող մասնագետների համար հայալեզու ուղեցույցների մշակման համար կարիքների դուրսբերմանը։


ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում

Սոցիոլոգիական հետազոտություն և իրավական վերլուծություն, 2016թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Սույն զեկույցի նպատակն է բացահայտելու ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործությունների և այլ ատելությամբ պայմանավորված դեպքերը Հայաստանյան իրականությունում։ Այն նաև միտված է բացահայտելու ատելության հիմքով հանցագործությունները կարգավորող իրավական դաշտի խնդիրները և դրանց համապատասխանությունը ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։


Նախապաշարումներից հավասարություն․ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն

Սոցիոլոգիական հետազոտություն, 2016թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Սույն հետազոտությունն ուղղված է վերլուծելու սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ գործոնների ազդեցությունը հասարակության մեջ ընդհանուր հոմոֆոբ և տրանսոֆոբ միջավայրի ստեղծման վրա, գնահատելու ԼԳԲՏԻ անձանց վերաբերող հարցերի շուրջ հանրության իրազեկվածությունը, գիտելիքն ու դիրքորոշումները, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ տրամադրվածությունն ու վերաբերմունքը Հայաստանում:


ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

Սոցիոլոգիական հետազոտություն և տնտեսագիտական գնահատական, 2015թ.

Կարդալ | Ներբեռնել | Սեղմագիր | Տեսանյութ | Հետազոտության մասին

Սույն ուսումնասիրության նպատակն է հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։


Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մոնիտորինգ

Սոցիոլոգիական հետազոտություն, 2013թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Մոնիթորինգն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների շուրջ իրադրության ուսումնասիրությանը: Մոնիթորինգի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները ուսումնասիրվել են հասարակական կյանքի այնպիսի ոլորտներում և ինստիտուտներում, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը, ընտանիքը, առողջապահական համակարգը, ոստիկանությունը, բանակը, կրոնը և սոցիալական շրջապատը:


Մենք և մեր իրավունքները

Սոցիոլոգիական հետազոտություն, 2011թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» հետազոտությունը քանակական հետազոտություն է, որի կենտրոնում քանակական տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը Հայաստանում խոցելի խմբերի, ԼԳԲՏ անձանց մասին տեղեկացվածության և ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքի ու դիրքորոշման վերաբերյալ:


Մենք և մեր իրավունքները

Սոցիոլոգիական հետազոտություն, 2010թ.

Կարդալ | Ներբեռնել

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության հաշվետվություն

Իրավական վերլուծություն, 2010թ.

Կարդալ | Ներբեռնել

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավական վերլուծության հաշվետվություն

Սեղմագիր | Կարդալ | Բեռնել | Հետազոտության մասին

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմար և իրավական վերլուծության համառոտ նկարագիր