estud

Սեռական վարքագիծը սեռական բնույթի գործողությունները սեռական կենսակերպն է արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն): Սեռական հարաբերությունները մարդկանց միջև տեղի ունեցող ներթափանցող սեռական գործողություններն են, որոնք կարող են լինել հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ) և հետանցքային (անալ):

Սեռական վարքագծի հիման վրա մենք բաժանվում ենք հետևյալ կատեգորիաների.

  • ԿՍՏ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
  • ԿՍԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
  • ԿՍՏԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ,
  • ՏՍԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
  • ՏՍՏ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
  • ՏՍՏԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ:

Չնայած, պահպանողական գաղափարախոսության համաձայն, սեռական հարաբերությունները պետք է ծառայեն միայն սերունդը շարունակելուն (ընդ որում, միայն եթե կինն ու տղամարդն ամուսնական կապով են միավորված), սակայն և´ կենդանական, և´ մարդկային աշխարհում սեռական հարաբերությունները, բացի իրենց առաջնային նպատակից (վերարտադրությունից), ծառայում են նաև հաճույք ստանալու, սթրեսներից ձերբազատվելու և այլ նպատակներով: Մարդիկ նաև ունեն վերարտադրողական և սեռական իրավունքներ, որոնց թվում` սեռական և վերարտադրողական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման, խտրականության բոլոր ձևերից ազատ լինելու և հավասարության իրավունք: Յուրաքանչյուր ոք լույս աշխարհ է գալիս որպես ազատ մարդ` հավասար արժանապատվությամբ ու իրավունքներով: