humanՍեռական ինքնությունն անհատի սեռականության մեկ այլ անքակտելի բաղադրիչներից է և վերբերում է նրան, թե ինչ տեսակ սեռական կողմնորոշում ունեցող ենք մենք մեզ ընկալում և համարում (տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական):

Սեռական ինքնությունն անհատի` նույնասեռական, երկսեռական, տարասեռական կամ անսեռական լինելու ներքին զգացողությունն է: Այս հասկացությունն օգտագործվում է որպես իրավաբանական հասկացություն Գերմանիայում, Չեխայում, Սլովակիայում, Հունգարիայում և Իսպանիայում:

Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից: Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը` արական, իգական կամ այլ, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է. «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական: Մյուս կողմից, անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա գենդերային ինքնությունից: Դրանք երկուսն էլ սեռականության առանձին բաղադրիչներ են: