ԼԳԲՏ
Լեսբի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ)
ՏՍՏՏղամարդու հետ սեռահարաբերություն ունեցող տղամարդ
ԿՍԿ
Կնոջ հետ սեռահարաբերություն ունեցող կին
Սեռական
կողմնորոշում
Յուրաքանչյուր անձի զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակումը որոշակի սեռի այլ անձի հանդեպ
Նույնասեռական
(հոմոսեքսուալ)
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում նույն սեռի այլ անձի նկատմամբ
Տարասեռական
(հետերոսեքսուալ)
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում հակառակ սեռի այլ անձի նկատմամբ
Երկսեռական
(բիսեքսուալ)
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում ինչպես նույն, այնպես էլ հակառակ սեռի այլ անձի նկատմամբ
Գենդերային ինքնությունՅուրաքանչյուր անձի ներքին և անհատական ընկալումը այն դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ, որը հասարակության կողմից բնորոշվում է կնոջը և տղամարդուն: Անձի գենդերային ինքնությունը կարող է տարբերվել այն սեռից, որը որոշվում է ծծնդի պահին
Գենդերափոխ
(տրանսգենդեր)
Անձ, որի ինքնությունը կամ արտաքինը տարբերվում է իր կենսաբանական սեռին բնորոշ դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպային սպասումներից
Հոմոֆոբիա(Հոմո – նույն, ֆոբիա – վախ) Բացասական վերաբերմունք և զգացողություններ նույասեռականության նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, ովքեր նույնականացվում կամ ընկալվում են որպես նույնասեռական (տե´ս այստեղ)