Հապավումներ և հասկացություններ
| ԼԳԲՏ |
Լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ) |
| ՏՍՏ | Տղամարդու հետ սեռահարաբերություն ունեցող տղամարդ |
| ԿՍԿ |
Կնոջ հետ սեռահարաբերություն ունեցող կին |
| Սեռական կողմնորոշում |
Յուրաքանչյուր անձի զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակումը որոշակի սեռի այլ անձի հանդեպ |
| Նույնասեռական (հոմոսեքսուալ) |
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում նույն սեռի այլ անձի նկատմամբ |
| Տարասեռական (հետերոսեքսուալ) |
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում հակառակ սեռի այլ անձի նկատմամբ |
| Երկսեռական (բիսեքսուալ) |
Անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում ինչպես նույն, այնպես էլ հակառակ սեռի այլ անձի նկատմամբ |
| Գենդերային ինքնություն | Յուրաքանչյուր անձի ներքին և անհատական ընկալումը այն դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ, որը հասարակության կողմից բնորոշվում է կնոջը և տղամարդուն: Անձի գենդերային ինքնությունը կարող է տարբերվել այն սեռից, որը որոշվում է ծծնդի պահին |
| Գենդերափոխ (տրանսգենդեր) |
Անձ, որի ինքնությունը կամ արտաքինը տարբերվում է իր կենսաբանական սեռին բնորոշ դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպային սպասումներից |
| Հոմոֆոբիա | (Հոմո – նույն, ֆոբիա – վախ) Բացասական վերաբերմունք և զգացողություններ նույասեռականության նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, ովքեր նույնականացվում կամ ընկալվում են որպես նույնասեռական |




