«Ես մասնագիտության աշխարհում» եռօրյա դասընթաց

14-03-2024

Փինքը, Մոլդովայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, մարտի 29-31-ը կազմակերպում է մասնագիտական աճի և կողմնորոշման եռօրյա դասընթաց՝ «Ես մասնագիտության աշխարհում» թեմայով։

Դասընթացի շրջանակներում բացահայտելու ենք մեր մասնագիտական և անձնային առանձնահատկությունները, խոսելու ենք մասնագիտական պրոֆայլների մասին, սովորելու ենք գրել և ներկայացնել ինքնակենսագրականներ, օգտվել աշխատանքային կայքերից և պատրաստված ներկայանալ աշխատանքային հարցազրույցներին։ Հանդիպումներն անցկացվելու են մարդկային ռեսուրսների և կարիերայի կողմնորոշման հմուտ դասընթացավարների կողմից։ Տեղերը խիստ սահմանափակ են, այնպես որ հասցրեք դիմել մինչև մարտի 24-ը։

Դասընթացը լինելու է Հայաստանի հանգստավայրերից մեկում․ կազմակերպությունը հոգում է կացության, տեղափոխման և սննդի հարցերը։ Վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ընտրված մասնակիցներին։