Սեռավարակներ |
|
![]() |


| Սեռավարակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պահպանակն է | |
● |
պահպանակները լինում են կանացի և տղամարդու, տարբեր հաստության, գույնի, հոտի, չափի |
● |
հիմնականում պատված են հատուկ ջրային հիմքով պատրաստված քսուքով (լուբրիկանտով), որը նվազեցնում է պահպանակի պատռվելու հավանականությունը |
● |
կան պահպանակներ նախատեսված բերանային հարաբերության համար, որոնք պատված չեն քսուկով և լինում են տարբեր համերի և հոտերի |
● |
հետանցքային հարաբերության համար նախատեսված պահպանակները ավելի հաստ են, իսկ պատող քսուքի քանակն ավելի շատ է |
● |
կանացի պահպանակները լայն կիրառում և տարածում չունեն հասանելիության և օգտագործման դժվարության պատճառով |
● |
տղամարդու պահպանակը լատեքսից պատրաստված նուրբ, երկարավուն պարկ է, ունի փոքր պտկաձև գլխիկ սերմնահեղուկի կուտակման համար |
| Պահպանակի օգտագործումը | |
● ● |
պահպանակը գնելիս անհրաժեշտ էուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունըպահպանակը բացելիս պետք չէ օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, նրբորեն բացել փաթեթը հատուկ հատվածից` աշխատելով չվնասել այն |
● |
մի բացեք պահպանակի օղակը մինչ առնանդամի վրա տեղադրելը |
● ● ● |
պահպանակը տեղադրեք գռգռված (էրեկցված) առնանդամի գլխիկին`ճիշտ կողմով միչև հագցնելը սեղմեք պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար շարունակելով պահել պտկանման հատվածը` պահպանակը գլորեք ողջ երկարությամբ` իջեցնելով մինչև առնանդամի հիմքը |
● ● |
սերմնաժայթքումից անմիջապես հետո, նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելովպտկաձև գլխիկը նեքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և գցեք աղբարկղը |
| Խորհուրդներ պահպանակի պատռվելու հավանականությունը պակասեցնելու համար | |
● |
աշխատեք ընտրել որակյալ պահպանակ |
● |
պահպանակը միշտ պահել չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից |
● |
պահպանակը առանց պաշտպանիչ տուփի չի կարելի երկար պահել գրպանում |
● |
անհրաժեշտության դեպքում օգտագործեք հավելյալ քսուք (օրինակ` հետանցքային հարաբերության համար) |
● |
օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստած հատուկ քսուքներ |
● |
պահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են պահպանակը |
● |
չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել |
| Ինչ անել, եթե պահպանակը այնուամենայնիվ, պատռվել կամ սահել է | |
| Վերցված` «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ-ի 2009թ. տպագրած «Բացենք Փակագծերը» գրքույկից | |
Պարզիր ճշմարտությունը եվ դու ազատ կլինես:
Ֆրեյդ